05/08/2021 11:55
Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (Տեսանյութ)
Անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում այրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու «Mersedes» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Hayeli.am-ը։
Մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան: Փոստանջյանի ամուսնու ավոմեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում:
Փոստանջյանը հայտնել է, որ այս քայլը դիտավորություն է, նա դավադրություն է տեսնում։