05/08/2021 15:08
«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է՝ իրենք կազմակերպեն ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը
Ազգային ժողովը կրկին քննարկում է ընդդիմադիր փոխնախագահի հարցը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդեց՝ իրենք կրկին առաջադրում են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ ինչպես նախորդ ընտրություններում՝ այս անգամ ևս քվեարկելու են Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, թե իրենք թեկնածու չեն առաջադրում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սեյրան Օհանյանին հրավիրեց ամբիոնի մոտ՝ ներկայացնելու Իշխան Սաղաթելյանին։
«Մի նոր բան ասեք ձեր թեկնածուի մասին», - կատակեց Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն էլ առաջարկեց, որ թողնեն իշխանությունն ընտրի ընդդիմադիր փոխնախագահի։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։