05/08/2021 15:19
Դուք, միանշանակ, մեր սրտի թեկնածուն չեք. ՔՊ-ական պատգամավորն՝ Իշխան Սաղաթելյանին (Տեսանյութ)
Ազգային ժողովը կրկին քննարկում է ընդդիմաիդր փոխնախագահի հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանը, միանշանակ, իրենց «սրտի թեկնածուն» չէ։
«Առաջարկում ենք, որ քաղաքական մեծամասնությունը ձեզ ընտրի ԱԺ փոխխոսնակ, այդ տեղը ձերն է՝ ընդդիմությանը, մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը», - ասաց Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԱԺ փոխնախագահ: