05/08/2021 10:44
Էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի. իմ համար սրբատեղի է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Նա հիշեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը նշել էր, թե Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի է։
«Էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի, իմ համար սրբատեղի է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղի է Դադիվանքը, որ այսօր թուրքի հսկողության տակ է»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ Ազգային ժողովի ամբիոնն իր համար սրբատեղի չէ։
«Այս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ու չստացված հարցերի պատասխանը ստանալու ամբիոն է»,-նշեց Սաղաթելյանը։