16/08/2021 12:52
Ուրուգվայը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել. Ուրուգվայի ԱԳՆ
Ուրուգվայն իր անհանգստությունն է հայտնում միջազգային հանրությանը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։
«Կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց ուժի գործադրման, հակամարտությունների պետք է խաղաղ կարգավորվեն», - հայտարարեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը։
Ֆրանսիսկո Բուստիժոն նշեց, թե Ուրուգվայը կշարունակի իր քայլերը մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու և աշխատելու, որպեսզի լինեն երկկողմանի շահավետ կապեր։
Նախարարը հայտարարեց, որ արժևորելով առկա հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին։