Մեր մարզիկները պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանը Տոկիոյի օլիմպիադայում. վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին

16/08/2021 16:00

Մեր մարզիկները պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանը Տոկիոյի օլիմպիադայում. վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը նշել է.

«Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր օլիմպիականներին՝ Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար: Եվ նաև ուզում եմ շնորհավորել մեր մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով: Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք: Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում:

Հիմա ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին. կարծում եմ, որ մենք, օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պիտի անենք հետևյալը՝ այսօր շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվենք հաջորդ օլիմպիադային: Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետք է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետև գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջում: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք և գնանք առաջ:

Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաև մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել և կուզենայի նաև լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել և ինչ վերլուծություններ ու հետևություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես հակազդել դրանց:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով: «Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն», - նշել է ՀԱՕԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետևություններ անել և այսօրվանից ևեթ կենտրոնանալ հետագա անելիքների վրա: «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք», - ընդգծել է երկրի վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԿԳՄՍ, ՀԱՕԿ և մարզական ֆեդերացիաների միջև մշտական հետադարձ կապը:

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել Կառավարությանը և վարչապետին աջակցության համար և նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունը Օլիմպիական խաղերին հավուր պատշաճ ներկայացնելու համար:

Վարչապետ Փաշինյանի նշած համատեքստում քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել է տեղեկատվություն ներկա դրությամբ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:

Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:45 Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան Այսօր, 21:41 Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս Այսօր, 21:32 Կապկի ծաղիկ. տեսականորեն էպիդեմիայի վտանգ կա. մարդկանց մեծ մասն իմունիտետ չունի հիվանդության դեմ Այսօր, 20:14 Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը Այսօր, 19:57 «Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»․ Սաղաթելյան Այսօր, 19:40 Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու վերաբերյալ իրենց պատկերացումները Այսօր, 19:31 Ազգադավ իշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ Այսօր, 19:19 Ինչու՞ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան Աբրամահյան Այսօր, 19:15 Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆ Այսօր, 19:10 Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ Այսօր, 19:00 Եղերդակ (ցիկորի). բույսի բուժիչ և օգտակար բաղադրությունը Այսօր, 18:51 Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին» Այսօր, 18:40 Անմիզապահություն. պատճառները, բուժումը Այսօր, 18:30 Ինչպե՞ս ճիշտ ընտրել տոնոմետր տնային օգտագործման համար Այսօր, 18:20 Եվրոպայի առաջնությանը հետևելու համար Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Այսօր, 18:10 Խուրմայի օգտակար հատկությունները. հակացուցումները Այսօր, 18:02 60-ամյա կինը գողություն է արել բանկի սպասասրահից Այսօր, 17:51 «Միշտ չէ, որ Վլադիմիրն իր ելույթների տեքստերին նախապես ծանոթ է լինում»․ Ելենա Զելենսկայա Այսօր, 17:35 Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ․ Բայդեն Այսօր, 17:19 Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են Այսօր, 17:04 Դոնբասում նշանակալից իրադարձություններ են սպասվում, ինչպես Ղրիմում եղավ․ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Այսօր, 16:51 Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց Այսօր, 16:40 Քննարկվել է Երևանը որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը Այսօր, 16:27 Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք և ընկերական հանդիպումներ կանցկացնի Այսօր, 16:13 Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ուղղված է Արթուր Վանեցյանին. նրանց խնդիրը հենց Վանեցյանի հետ է. Արսեն Բաբայան Այսօր, 16:08 Մի շարք հասցեներում գազ չի լինի Այսօր, 15:56 Պատահար քարհանքում․ 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 15:46 Ժամը 18:00-ին սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում. յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է. Արթուր Վանեցյան Այսօր, 15:36 Բայդենն օրենք է ստորագրել՝ Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ Այսօր, 15:28 Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ Այսօր, 15:19 Արտակ Բեգլարյանը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը՝ ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով Այսօր, 15:10 Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այսօր, 14:56 «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց Այսօր, 14:45 2021-ի խորհրդարանական ընտրությունները տվել են բողոքի շարժման մասնակիցների հարցերի պատասխանները. Մհեր Գրիգորյան Այսօր, 14:35 Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա․ վնասվածքներ է պատճառել Այսօր, 14:18 Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան Օհանյան Այսօր, 14:06 Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան Այսօր, 13:52 Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց որոշեցին նրան բերման ենթարկել (Տեսանյութ) Այսօր, 13:45 ԵԽ ներգրավվածությունը անհրաժեշտությունն է ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների կարգավորման գործում. Արարատ Միրզոյան Այսօր, 13:32 «Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը Այսօր, 13:25 «Միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ». իրավապահները խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը, ով օգնել էր մուրացկաններին (Տեսանյութ) Այսօր, 13:14 Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Այսօր, 13:02 FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով Այսօր, 12:50 Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների ակտիվացմանը Այսօր, 12:39 Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:32 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ Այսօր, 12:25 Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն Այսօր, 12:20 Սուրբ Աթոռը կարող է մասնակցել բանակցություններին, բայց անհրաժեշտ է, որ դա ցանկանան և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան Այսօր, 12:00 Արարատ Միրզոյանը Սերբիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները Այսօր, 11:48 Դեսպան Հովակիմյանը Չեխիայի Սենատի նախագահին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները Այսօր, 11:39 ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու կարիք ունի. ՊՆ Այսօր, 11:29 Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա (Տեսանյութ) Այսօր, 11:16 Մարտունիում առատ ձյուն է տեղացել (Տեսանյութ) Այսօր, 11:03 Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է Այսօր, 10:51 Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան Այսօր, 10:50 «Գազպրոմը» դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա Այսօր, 10:37 «Հրապարակ». Կարեն Անդրեասյանն առաջարկում է ժպտալ վիրավորողին, այդ դեպքում ինչո՞ւ է վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացվել Այսօր, 10:30 «Փաստ». Փաշինյանը ժողովրդավարությունից խոսում է այն ժամանակ, երբ բռնաճնշումներ են կիրառվում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ Այսօր, 10:23 «Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում, Արսե՛ն». փաստաբանը ներկայացրել է Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տվող ոստիկանին Այսօր, 10:19 «Հրապարակ». Արցախում սահմանադրական փոփոխություններով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին Այսօր, 10:15 Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին Այսօր, 10:11 Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը Այսօր, 10:06 «Արցախը չի ընկնելու և վերջ... առաջ՝ դեպի հաղթանակ». Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Երկրի վարչապետի՝ իրարամերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է Այսօր, 09:59 «Փաստ». ՔՊ խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել Այսօր, 09:55 «Հրապարակ». Այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը զղջացել է և որոշել է չլքել ՔՊ-ն Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը աչք է փակում իշխանության ներկայացուցիչների հարազատների հանցագործությունների վրա Այսօր, 09:40 «Փաստ». Հանրությունը ծաղրում է կառավարության ընդունած որոշումը՝ թոշակառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոս հետվճար ստանալու մասին Այսօր, 09:36 «Հրապարակ». Դիմադրության շարժմանը միանալու համար արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել 20/05/2022 21:50 «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում 6 ավտոմեքենա է իրար բախվել․ կա զոհ 20/05/2022 21:42 Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվի ավելի քան 14 հազար ուսուցիչ 20/05/2022 21:33 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը 20/05/2022 21:20 Պահեստազորի գեներալները պահանջում են քրեական գործ հարուցել Արցախյան պատերազմների մասնակցի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության մայորի նկատմամբ 20/05/2022 21:08 Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցը 20/05/2022 20:55 «ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն 20/05/2022 20:43 Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են գործել տասնամյակներ․ Մեդվեդև 20/05/2022 20:30 Ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ․ Սահմանափակող միջոցներն զգալիորեն ազդում են տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա․ Մհեր Գրիգորյան 20/05/2022 20:19 Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչին 20/05/2022 20:06 Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում 20/05/2022 19:56 «Ռուսաստանի հարևան երկրներն սկսել են գիտակցել իրենց տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության իրական վտանգը»․ Կոսաչով 20/05/2022 19:46 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին 20/05/2022 19:36 Թուրինում կայացել է Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը 20/05/2022 19:28 Լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու դատապարտելի երևույթը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը 20/05/2022 19:18 Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ 20/05/2022 19:07 Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին 20/05/2022 18:58 Կայացել է Արցախի ՄԻՊ առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը 20/05/2022 18:50 Սրտի առողջության համար օգտակար են կալիումով հարուստ մրգերը 20/05/2022 18:45 «Մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն»․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 20/05/2022 18:36 ՀՀ և Արցախի իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր. Գերագույն հոգևոր խորհուրդ 20/05/2022 18:30 Բերանի չորության համախտանիշ. պատճառները, խորհուրդներ՝ չորությունը հաղթահարելու համար 20/05/2022 18:22 Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. դատախազը միջնորդագիր է հղել ոստիկանապետին 20/05/2022 18:17 Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին 20/05/2022 18:10 Ինչպե՞ս ծնողները հասկանան, որ իրենց բալիկին օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ. ցուցումներ բժշկից 20/05/2022 18:08 Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել. Վիվա-ՄՏՍ ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն» 20/05/2022 18:01 Արարատ Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ 20/05/2022 17:51 «Ի՞նչ է իմ ֆիզիկական ազատությունը, եթե իմ երկիրն է վաղուց բանտարկված այս թրքապաշտ ու դավադիր իշխանությունների կողմից»․ Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել 20/05/2022 17:43 «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն»․ Ոստիկանության պարզաբանումը 20/05/2022 17:35 Բացահայտվել են Երևան քաղաքում և 3 մարզերում կատարված գողության մի շարք դեպքեր. գործը դատարանում է 20/05/2022 17:27 «Մեր սարերի համն ու հոտը». Հատուկ հյուրերը հաստատում են «Homeland»-ի կարգախոսը