28/08/2021 15:30
Մարտակերտ մտած ադրբեջանցի զինծառայողի լրտեսության դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող՝ Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
Ջամիլ Բաբաևը ձերբակալված է։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։