30/08/2021 16:37
Հայաստանը բռնատիրության բաստիոն է․ Շարմազանով
Այս իշխանությունը տեսարաններ սարքեց, որպեսզի կառավարության ծրագրի բովանդակային սնանկությունը և իրենց քաղաքական սնանկությունը քողարկի, և այն, ինչ տեղի ունեցավ Աժ-ում, ոչ թե «ժողովրդավարական բաստիոն էր», այլ բռնատիրության բաստիոն էր։ Հայաստանը բռնատիրության բաստիոն է, ասուլիսում այսպես որակեց օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա համոզմունք հայտնեց, որ նման միջադեպերով իշխանությունը փորձում է վախեցնել ընդդիմության համակիրներին։
«Վախեցնում են ոչ այնքան պատգամավորներին, որքան հասարակության այն ազգային հատվածին, որն ընդդիմության կամ հակակապիտուլյանտական ուժերի հետ հույսեր է կապում, որ տեսեք՝ մուրճով, պողպատով կհարվածենք», - ասաց Էդուարդ Շարմազանովը։