02/09/2021 18:28
Մոսկվան պատրաստ է նպաստել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավմանը․ Զախարովա
Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավմանը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջերս մենք արձանագրեցինք դրական ազդակների փոխանակում՝ Երևանի և Անկարայի միջև։ Արձանագրեցինք այն առումով, որ տեսանք և ընդունեցինք ի գիտություն»,- ասել է Զախարովան։
«Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը, փոխադարձ հարգանքի ձևավորմանը՝ միմյանց շահերը հաշվի առնելու հիմքով»,- հավելել է նա։