02/09/2021 17:57
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. 8 վիրավոր տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է. այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում: