03/09/2021 13:35
Արցախում նախարարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ ավելի քան 6 միլիոն դրամի գույքային վնաս պատճառելով. քրգործ է հարուցվել
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա՝ 27․08․2021թ․ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ:
Քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը: