04/09/2021 11:54
Մի քանի գյուղի խաղողագործներ փակել են ճանապարհը, պահանջում են հանդիպում Արարատի մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ
Այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներ ի նշան բողոքի փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։
Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, փակեն ճանապարհը։