05/09/2021 11:52
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ Գառնիի տաճարում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։