06/09/2021 17:02
Բրիտանացի հատուկջոկատայինները կանանց զգեստներ են հագել, որպեսզի փախչեն Քաբուլից
Բրիտանացի հատուկջոկատայինները, Քաբուլը լքելու համար, ստիպված են եղել կանանց զգեստներ են հագնել և դիմել խորամանկության, հայտնում է «Вести»-ն։
Աֆղանստանի հարավում 20 դեսանտայիններ գաղտնի առաքելություն են իրականացնելիս եղել, երբ Քաբուլում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Հրամանատարությունը չի կարողացել ուղղաթիռներ տրամադրել՝ նրանց տարհանելու համար, հատուկջոկատայինները ստիպված որոշել են երկրից դուրս գալ՝ Քաբուլի միջազգային օդանավակայանից։
«Թալիբան» շարժման պարեկային ծառայությանն ասել են, թե «չափազանց աստվածավախ կանայք ցանկացնում են ողջունել երկրի նոր իշխանությանը»։
Խորամանկությունն օգնել է, բրիտանացի հատուկջոկատայիններին հաջողվել է առանց խոչընդոտի մտնել օդանավակայան և լքել երկիրը։