06/09/2021 17:46
Երևանի բազմաբնակարան շենքերում 1682 աղբամուղ է փակվել
Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։