06/09/2021 12:15
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը
Մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկմնածությունը։ Հիշեցնենք՝ առաջին քվեարկության ժամանակ Ղազինյանը չէր ընտրվել այս պաշտոնում։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե Արթուր Ղազինյանն է այն թեկնածուն, ով լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին։
«Այս հանձնաժողովն այն կարևորագույն հանձնաժողովն է, որտեղ շատ հարցերի պետք է պատասխան տրվեն», - ասաց Մինասյանը։