06/09/2021 12:41
Հասարակության մեծ զանգվածի մոտ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պլանավորած պատերազմ, պետական դավաճանություն, հայրենիքի հանձնում. Արթուր Ղազինյան (Տեսանյութ)
Մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե որոշել է գալ այս հանձնաժողով, քանի որ նոյեմբերի 9-ից սկսած՝ շփվելով քաղաքացիների հետ՝ հանձառություն է ստացել բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել մինչև սեպտեմբերի 27-ը, մինչև նոյեմբերի 10-ը ու դրանից հետո։
«Հասարակության մեծ զանգվածի մոտ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պլանավորած պատերազմ, պետական դավաճանություն, հայրենիքի հանձնում», - ասաց նա։
Անդրադառնալով իր հարստության մասին հարցին՝ նա ասաց, որ ինքն օրենքով արգելված որևէ արարք չի կատարել, ունեցել է ազատ ժամանակ, կապեր ու հնարավորություն, որ կարողանա ձևավորել իր սեփական կյանքը։
«Ես դա արել եմ արժանապատիվ, ես գաղտնիք չունեմ», - նշեց Արթուր Ղազինյանը։