07/09/2021 13:00
Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում. Ֆուադ Հուսեյնի
Սեպտեմբերի 6-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին։
Հանդիպման ընթացքում նախագահ Սալեհը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար, կարևորել Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծել վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։
Հրաչյա Փոլադյանը հանդիպել է նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։ Նա դրական է արտահայտվել հայերի մասին՝ նշելով, որ հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում։