07/09/2021 18:23
Ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը՝ ձևավորելով վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. Արցախի դատախազություն
Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, հայտնում են Արցախի դատախազությունից։
«Ակհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,-նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ դեպքի հանգամանքները պարզվում են։