07/09/2021 17:17
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Դա չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,-նշել է Հունանյանը։