08/09/2021 11:38
Գեղարքունիքը նոր մարզպետ ունի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետ:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:
«Ինձ համար պատիվ էր հայրենի մարզի մարզպետ նշանակվելը», - ասաց նա:
Նշենք, որ Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Գնել Սանոսյանը. նա նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: