08/09/2021 18:28
Ոստիկանության զորքերի հրամանատարն ու ՃՈ պետն այցելել են մարտական դիրքեր (Տեսանյութ)
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Ճանապարհային ոստիկանության կողմից մարտական դիրքերում տեղադրվել են արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ, իսկ հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնվել են առաջին անհրաժեշտության պարագաներ։
Զորամասի հրամանատարության ուղեկցությամբ ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը շրջել են դիրքերում, ծանոթացել մարտական հերթապահության առանձնահատկություններին, զրուցել սահմանապահ ոստիկանների հետ։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոստիկանության անձնակազմին՝ դիրքապահ ոստիկանների կողքին լինելու համար։