08/09/2021 19:31
Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ. Փաստաբան
Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի», - գրել է Ալեքսանյանը։