09/09/2021 18:35
Ադրբեջանում ստեղծված թուրքական բանակի ներկայացուցչության կազմում 4 թուրք գեներալ է ընդգրկվել
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ներկայացուցչության կազմում ընդգրկվել են 4 թուրք գեներալներ։ Խումբը ղեկավարելու է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։
Հենց նրա անունն էր հայտնվել ռուսական «Վզգլյադ» պարբերականում։ Վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի իր աղբյուրներին՝ պարբերականը գրել էր, որ 2020 թվականի աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը: