09/09/2021 20:10
Արցախում չեն հերքում ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին տեղեկությունը
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը չի հերքում՝ ԱՀ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի մասին տեղեկությունը:
Aysor.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք ստացել են հրաժարականի դիմում, Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Արցախի նախագահն այս պահի դրությամբ որևէ հրամանագիր չի ստորագրել։
Պաշտպանության նախարարությունում էլ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվությանը: