09/09/2021 19:16
Այս փուլում առաջնային ենք համարում եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին:
«Ցավոք, կողմերի միջև պահպանվում են քաղաքական հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը։
Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Հույս ունենք, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական կապերի և վերջնական քաղաքական կարգավորման համար», - ասել է Զախարովան: