09/09/2021 14:02
Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. իրանական բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող «Գազել»-ին. կան վիրավորներ
Սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։