09/09/2021 10:43
Բաքվի բռնապետն ունի խոշոր խնդիրներ, Հայաստանը պետք է դրանք արձանագրի և գործի․ Վարդան Ոսկանյան
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում սպասումների մակարդակը, ավելի պարզ ասած՝ հասարակ ադրբեջանցիների սպասումը, որ պատերազմում հաղթանակի արդյունքում իրենք պետք է ավելի լավ ապրեն, բախվում է հերթական անհուսությանը, վերլուծելով Ադրբեջանում տիրող հասարակական տրամադրությունները՝ 5-րդ ալիքի եթերում ասել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նա կանխատեսել է, որ դժգոհության ալիքն Ադրբեջանում մեծանալու է։
«Միջին վիճակագրական ադրբեջանցին սպասում է, որ իրեն պետք է բաժին հասնի հաղթանակից, բաժին՝ նյութական, ֆինանսական իմաստով, բարեկեցության աճի իմաստով, բայց այդ սպասումները չեն արդարանում, ուստի Ադրբեջանի ներսում Բաքվի բռնապետն այժմ խոշոր խնդիրներ ունի, որոնց մասին նա, իհարկե, չի բարձրաձայնելու, բայց այդ խնդիրները պետք է արձանագրել և աշխատել այդ ուղղությամբ», - ընդգծել է Ոսկանյանը։