09/09/2021 15:50
Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում. ԱՆ
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել, հայտնում են ԱՆ-ից:
«Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, գրանցվող նոր դեպքերի ու պատվաստումների թիվը:
Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: