09/09/2021 21:43
Դարձյալ կխստացվի ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ այցելության, վիզաների տրամադրման կարգը
Եվրամիությունը COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին դուրս թողեց անվտանգ երկրների ցանկից, ինչի արդյունքում դարձյալ կխստացվի ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ այցելության, վիզաների տրամադրման կարգը կարգը:
ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանից բացի տարածվելու է նաև Ուրուգվայի, Ալբանիայի, Բրունեյի, Ադրբեջանի, Ճապոնիայի և Սերբիայի վրա:
Հիշեցնենք, որ ԵՄ շուրջ 1 ամիս առաջ՝ հուլիսի 1-ին, էր Հայաստանը ներառել այցելության համար անվտանգ երկրների ցանկում, ինչի հետևանքով ԵՄ անդամ երկրներից շատերը վերագործարկել էին ՀՀ քաղաքացիներին շենգեն վիզաներ տրամադրելու ծառայությունը: