10/09/2021 18:33
Ադրբեջանցիները «վերանվանում» են Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և դրանք հռչակում որպես իրենց տարածքներ․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչպես են Ադրբեջանում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն տանում։
Ադրբեջանի հանրային տրանսպորտում տեղադրված էկրաններին հայտնվում են հայկական քաղաքների անունները, իսկ անմիջապես հետո դրանց «տրվում են» ադրբեջանական անվանումներ։
Բլոգերին տեսանյութն ուղարկել են Ադրբեջանից։ Ցուցադրվող կադրում Վարդենիսն է, բայց ադրբեջանցիները «վերանվանել» են նաև Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և դրանք հռչակել իրենց տարածքներ։
Այս քարոզչությունն ակտիվորեն տարվում է ամենուր՝ բոլոր ավտոբուսներում, մետրոյում, նույնիսկ Բաքվի փողոցներում։