10/09/2021 11:12
30 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողված չեմ համարում, իսկ այսօր այդ պայքարի դեմ քաղաքական կամք կա. ՀՔԾ պետ
30 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողված չեմ համարում, ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ չի ասի, որ որևէ պայքար չի եղել։
«Եղել է, որոշ դեպքերում եղել է նաև պայքարի իմիտացիա, բայց կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Կարծում եմ՝ այսօր այդ քաղաքական կամքը կա ու լայն հնարավորություններ կան ոչ թե իմիտացիայով զբաղվել, այլ՝ իրական գործով», - ասաց ՀՔԾ պետը։
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամքը որոշիչ գործոն է, բայց միակը չէ։
«Անձնապես ես ունեմ այդ որակները, որ կարող եմ շարունակել կատարել իմ աշխատանքը. ես աշխատել եմ արդեն 20 տարի այս համակարգում՝ տարբեր իշխանությունների օրոք, ամեն դեպքում, միշտ էլ փորձել եմ շեղվել օրենքի ոգուց ու հետո նաև տառից», - նշեց Խաչատրյանը։