11/09/2021 12:47
«Եդինայա Ռոսիա»-ն քաղաքական կոնսուլտացիաների համար Մոսկվա այցելելու հրավեր է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Փաստ»
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը, Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը` տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով, գրում է «Փաստ»-ը։
Մասնավորապես, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ըստ «Փաստի» աղբյուրի, առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները։