11/09/2021 19:35
«ՆԳՆ աշխատակիցները կատարում են իրենց պարտականությունները օկուպացիայից ազատված բոլոր քաղաքների և շրջանների տարածքում» ․ Ադրբեջանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները օկուպացիայից ազատված բոլոր քաղաքների և շրջանների տարածքում։ Համապատասխան վայրերում ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղադրվում են ոստիկանական կետեր», - ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությունում։