11/09/2021 17:33
Ռուստամ Մուրադովը Ադրբեջանի ՊՆ-ին է ներկայացրել իրեն փոխարինած Միխայիլ Կոսոբոկովին
Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար է նշանակվել ռոտացիայի սկզբունքով:
Սեպտեմբերի 9-ին Կոսոբոկովին Երևանում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: