11/09/2021 12:56
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ
Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, այն վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։
Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։