11/09/2021 17:03
Դուք ուզո՞ւմ եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հնարավորության մասին իշխանության պնդումներին։
«Հիշու՞մ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։
Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։
Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ և տձև կուտ էր։
Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Հիմա հարց։
Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր», - գրել է Արմեն Աշոտյանը։