12/09/2021 20:09
Նախնական տեղեկություններով, Հայաստանի ինքնիշխան տարածքները Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով. Ղազինյան
Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
«Նախնական տեղեկություններով, Հայաստանի ինքնիշխան տարածքները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով, որում առկա են ՀՀ քր. օր.-ի 299 և 308 հոդվածի երկրորդ մասի (պետական դավաճանություն և պաշտնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներ:
Արդեն 1 ամիս է ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղիով երթևեկող ՀՀ քաղաքացիներին, այսօր էլ արգելափակել են դավաճանաբար թշնամուն հանձնված ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար մեքենաների ազատ տեղաշարժը:
Բոլոր պետական դավաճանները պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու», - գրել է նա։