13/09/2021 14:28
Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանն արդեն երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Ձեր, կամ՝ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ», - ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց նիստը նահագահող Անդրանիկ Քոչարյանը։