14/09/2021 19:12
Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելը կրել է անօրինական բնույթ․ Արթուր Ղազինյան
«Ուզում եմ, որ մեր քաղաքացիները հստակ իմանան, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Խորհրդային միության ժամանակ պետական սահման գոյություն չի ունեցել։ Պետական սահմանի հարցը Հայաստանում կարգավորվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով, որտեղ որևէ տող չկա GPS-ի մասին, որևէ բառ չկա բանավոր պայմանավորվածության մասին», - խորհրդարանում, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի խնդրին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ հենց իր նշած օրենքն է սահմանում հստակ ընթացակարգ, որով պետք է առաջնորդվել պետական սահմանը գծելիս, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի է ունենում խաղաղության պայմաններում, երբ կողմերի միջև հաստատված են դիվանագիտական հարաբերություններ, ստեղծված են միջպետական, միջգերատեսչական հանձնաժողովներ, ինչն այժմ չկա։
«Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի և Շուռնուխի որոշ հատվածների՝ Ադրբեջանին փաստացի հանձնումը կրել է անօրինական բնույթ և որևէ կապ չունի ՀՀ օրենսդրության հետ», - շեշտեց Արթուր Ղազինյանը։