14/09/2021 16:47
Ինչո՞ւ ենք մենք վախենում Ալիևից ու Ալիևի կլանից. Թագուհի Թովմասյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանն Ադրբեջանի համար պրոբլեմ չի ստեղծում։
«Ինչո՞ւ ենք թողնում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվի իր ազատ տեղաշարժի իրավունքից ու որպես հանցագործ չենք վերաբերվում նրանց, ինչո՞ւ նրանք չեն ներգրավվել մեղադրյալներ, ինչո՞ւ նրանց նկատմամբ չի հայտարարվել հետախուզում»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե ՀՀ գլխավոր դատախազությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար պետք է պրոբլեմ ստեղծի։
«Ինչո՞ւ ենք մենք վախենում Ալիևից ու Ալիևի կլանից»,-հարց հնչեցրեց պատգամավորը։