15/09/2021 14:06
Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ստուգել են երեք հայկական մեքենա. Գորիսի փոխքաղաքապետ
Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահներն ու ոստիկանները երեկ կանգնեցրել և ստուգել են երեք հայկական մեքենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
Թե քանի տոկոսով հավաստի տեղեկատվություն է սա, մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ պատճառաբանելով, որ անձամբ տեղում չի եղել, իրեն միայն խոսակցություններ են հասել։
Այսօր նմանօրինակ միջադեպի մասին նոր տեղեկություններ Կարո Քոչարյանը չուներ։
«Իմ մտավախությունը կարծես հաստատվում է (նկատի ունի մեզ հետ նախորդ զրույցում հայտած իր այն միտքը, որ ադրբեջանցիները, հնարավոր է, առաջիկայում սկսեն ստուգել նաև հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները)»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը։