15/09/2021 13:18
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չենք համարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։
«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ երկու երկրների միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։