15/09/2021 17:43
«Ուղղակի հեքիաթներ են». Արթուր Վանեցյանն արձագանքեց Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (Տեսանյութ)
Դրանք ուղղակի հեքիաթներ են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:
«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժն այն հատվածից, որտեղ այսօր ադրբեջանցիները կանգնած են, առնվազն 67-70 կմ հեռու է եղել։ Հետո ասացին, թե բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք դա», - ասաց Արթուր Վանեցյանը։