15/09/2021 13:38
Չափազանց կարևոր է այն, ինչը տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին․ Լին Թրեյսի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին։
«Չափազանց կարևոր է այն, ինչը տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրեյսին։