15/09/2021 14:36
Պեսկով. Պուտինի արդյունավետությունը նույնիսկ ավելի բարձր է, քան «Sputnik -V»-ինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն հիանալի է զգում ինքնամեկուսացման մեջ, նա բացարձակ առողջ է, «Sputnik-V» պատվաստանյութը արդյունավետ է գործում, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսպես ասեմ. և՛ Պուտինը, և՛ «Sputnik-V»-ն աշխատում են սովորական ռեժիմով: «Sputnik-V»-ի արդյունավետությունն ապացուցված է, այն շատ բարձր է, նախագահ Պուտինի արդյունավետությունն էլ ավելի բարձր է»,-լրագրողներին ասել է Պեսկովը: