15/09/2021 14:20
Փաշինյանը վաղը կմեկնի Դուշանբե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: