15/09/2021 14:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների քննությունը մեկ ամսով հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների քննությունը։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ից 28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերին մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։
Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։