15/09/2021 12:54
Զոհված զինծառայողի հարազատին կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին․ բողոքը «գունագեղ տոնակատարության» դեմ էր
Քիչ առաջ կարմիրբերետավորները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը միայնակ ակցիա էր իրականացնում:
Նրա ձեռքի կար պաստառ, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել համերգը։ Հարգեք սուգը»:
Նշենք, որ նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մտադրությունից։