16/09/2021 13:59
Հայ զինվորների խոշտանգումների փաստերը խանգարում են եղած պայմանավորվածությունների իրագործմանը և կարող են խնդիրներ առաջացնել Ադրբեջանի շահերի սպասարկման մասով. Ղևոնդյան
Շատ կարճ։ Հայ զինվորների խոշտանգումների փաստերը խանգարում են եղած պայմանավորվածությունների իրագործմանը և կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի շահերի սպասարկման մասով, Ֆայեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Դա է պատճառը, որ հայկական իշխանությունները այդ կարգի բացասաբար են վերաբերվում իրենց իսկ զինվորների տանջանքների հանրայնացման փաստին», - գրել է նա:
Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը զեկույց էր ներկայացրել, թե ինչ կտտանքների են ենթարկվել Ադրբեջանում հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք: